Saturday, 06 06 2026
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը

Շենգավիթի դատախազը պայքար է սկսել համայնքի մարմնավաճառների ու նրանց հովանավորողների դեմ

Շենգավիթի դատախազը պայքար է սկսել համայնքի մարմնավաճառների ու նրանց հովանավորողների դեմ: Իր այս մտադրությունը «Փաստիֆո»-ի հետ զրույցում բացահայտել է մայրաքաղաքի այդ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը: «Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է արգելվեն շրջանում մարմնավաճառների հրապարակային հավաքատեղիները: Երբ հայտնի դարձավ մարմնավաճառի գոյության մասին, անպայման նա պետք է բերման ենթարկվի ոստիկանության բաժին, օրենքով սահմանված կարգով ենթարկվի վարչական պատասխանատվության և պետք է հետևողականություն դրսևորվի, որ այդ պատասխանատվությունն անպայման ի կատար ածվի»,-մանրամասնեց դատախազը:

Ի դեպ, նշենք, որ այս այս ուղղությամբ որոշակի միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես, օրինակ, այս համայնքում գործող «Մայամի» հյուրանոցային համալիրի անվան տակ գործող հասարակաց տան բացահայտման հայտնի դեպքը: Եվ սա միակը չէ:

Մարմնավաճառությունն այսօր դրսևորվում է անթաքույց ու հրապարակային, հնագույն մասնագիտության տերերն ունեն իրենց հավաքատեղիները, որոնք հայտնի են ոչ միայն նրանց ծառայություններից օգտվողներին, այլև, թերևս, բոլորին:

«Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարչական շրջանում սնկի պես աճում են պաշտոնապես հյուրանոցային, կամ ժամանցի բիզնես իրականացնելու քողի տակ իրականում պոռնկությանը նպաստող օբյեկտները», – նշեց դատախազը` հավելելով. «Բոլոր այդ որջերը բացահայտելու ու հայտնաբերելու խնդիր է դրված»:

Ի դեպ, քրեական օրենսգիրքը պոռնկությանը նպաստելու համար 3-6 տարվա ազատազրկում է սահմանում, մինչդեռ, մարմնավաճառությունն ինքնին քրեական հանցագործություն չէ, այլ` վարչական իրավախախտում, դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, այլ սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով: «Բայց արդարության առջև չմեղանչելու համար ասենք, որ վարչական պատասխանատվությունն իրականում լիարժեք չի իրագործվում»,- նշեց Արթուր Դավթյանը, միաժամանակ նաև տեղեկացնելով, որ անհրաժեշտություն է հասունացել մարմնավաճառությունը ևս քրեական հանցագործություն սահմանելու և այս ուղղությամբ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ նախատեսվում են:

Հետաքրքրական է, որ պոռնկությանը նպաստողները, ինչպես ցույց է տվել քրեական վարույթների ընթացքը, չեն էլ պատկերացրել, որ իրենց արարքը հանցագործություն է:

«Որպես մեղադրյալ ներգրավված անձինք իրենց մանրամասն ցուցմունքներով նկարագրում էին իրենց գործունեությունը, որը օրենքի տառին համապատասխան համընկնում էր 262 հոդվածի դիսպոզիցիային, բայց խնդիրն այն էր, որ այդ մարդիկ չէին պատկերացնում, որ այն, ինչ իրենք ներկայացնում են, ինչով զբաղվել են, սա հանցագործություն է»,- պատմում է Շենգավիթի դատախազը և ավելացնում. «Իրազեկության պակասն առավել ակնառու դարձավ, երբ որ պարզեցինք որ այդ օբյեկտներում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանները ժամանակին չեն ահազանգել, չեն կանխել այդ դեպքերը` իրենք ևս հստակ պատկերացում չունենալով, որ տեղի է ունենում հանցագործություն»:

«Պոռնկությանը նպաստելը դրսևորվել է հետևյալ ձևերով. Առավելագույնը` որ կոնկրետ հյուրանոցայի համալիրը ինքն է տեղում հաճախորդների համար ապահովել մարմնավաճառներ, սա ամենադասական, ամենաառավելագույն դրսևորման ձևն է, իսկ նվազագույն ձևը, որ հյուրանոցային ծառայություն իրականացնողները սենյակներ են տրամադրել զույգերին, քաջ գիտակցելով, որ կինը մարմնավաճառ է: Սա ևս ըստ էության բավարար է, որպեսզի մենք ունենանք քր. օր-ի 262 հոդվածով նախատեսված պեռնկությանը նպաստելու հանցակազմ»,- այս հանցատեսակի հայաստանյան դրսևորուներին է անդրադառնում դատախազը:

Շենգավիթի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները մեկ այլ իրողություն էլ են բացահայտել` կապված մարմնավաճառների գործունեության հետ: Պարզվում է` նրաց գոյությունն ու գործունեությունը ուղիղ համեմատական է տվյալ տարածքում կրիմինոգեն իրավիճակի ձևավորմանը:

Միայն Շենգավիթ վարչական շրջանում վերջին 5-6 ամսիներին արձանագրված դեպքերի շուրջ 10 տոկոսը մարմնավաճառների ու նրանց ծավալած գործունեության հետ որոշակի առնչություն ունեցող դեպքերն են:

«Մասնավորապես, բազմաթիվ են դեպքերը, երբ որ ահազանգում են մարմնավաճառները իրենց նկատմամբ բռնության մասին: Բազմաթիվ են դեպքերը, երբ որ մարմնավաճառներն իրենք են որոշակի հանցավոր գործողություն իրականացնում: Քիչ չեն նաև դեպքերը, երբ որ մարմնավաճառները ոչ թե կատարող են կամ տուժող, այլ նրանց գործունեության շուրջ այլ սուբյեկտների միջև հանցավոր ոտնձգություններ են տեղի ունենում»,- մանրամասնում է Արթուր Դավթյանը և շարունակում,- «Մարմնավաճառների կողմից ներկայացվող ահազանգերով իրականացվում է քննություն, երկար ժամանակ հնարավոր չի լինում նրանց հայտնաբերել պայմանվորված այն հանգամանքով, որ, որպես կանոն, նրանք չունեն մշտական բնակության վայր, և քրեական հետապնդման մարմինները դժվարանում են նրանց հայտնաբերել: Մեծ ռեսուրսներ են ծախսվում այդ ուղղությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ որ բավական երկար միջոցառումներ ձեռնարկելուց հետո կարողանում ենք հայտնաբերել մարմնավաճառին, բայց նա գալիս և հրաժարվում է նախկինում իր տված հաղորդումից, դրանով իսկ որոշակի բարդություններ ստեղծելով քրեական հետապնդման մարմինների համար»:

Այս կեղծ կամ անհետևանք ահազանգերի դեմ պայքարելու համար Շենգավիթի դատախազն առաջարկում է պարզապես ողջ խստությամբ կիրառել կեղծ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: «Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Քր. օր.-ով նախատեսված սուտ մատնությանը պարտադիր տրվելու է գնահատական և այդ անձինք բոլորը դատի են տրվելու»,- վստահեցնում է դատախազը:

Միաժամանակ, մարմնավաճառները հաճախակի ենթարկվում են նաև ֆիզիկական, սեռական բռնությունների, կամ ներգրավվում թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների մեջ:

Զրույցի ավարտին, դատախազն այդուհանդերձ, չթաքցրեց, որ իրավապահները մեծ դժվարությամբ են բացահայտում պոռնկությանը նպաստելու դեպքերով քրեական հանցագործությունները, բայց և նշեց, որ այս հանգամանքը ստիպել է որոշակի հետևություններ անել, մշակել տակտիկական, մեթոդական մոտեցում այդ գործերի քննության համար:

«Ներկայում արդեն որոշակի ընդհանուր մոտեցումներ ձևավորվել են նախաքննության մարմինների հետ, առավել արդյունավետ ենք փորձել դարձնել օպերատիվ քննչական միջոցառումները, որոնք միտված կլինեն պոռնկությանը նպաստելու դեպքերը հայտնաբերելուն, և հիմնավորելուն»,- վստահեցրեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազը:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում