Yahoo! ընկերության տնօրենների խորհուրդը կողմ է Tumblr միկրոբլոգների ծառայությունը գնելուն: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարքը կարժենա մոտ 1.1 միլիարդ դոլար: Պաշտոնական կողմերը գործարքի մասին մեկնաբանությամբ հանդես չեն եկել, սակայն Yahoo!-ի ղեկավար Մարիսա Մայերը երկուշաբթի մամլո ասուլիս է նշանակել, որի ժամանակ ծրագրում է ինչ-որ բան ներկայացնել:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ Yahoo!-ն ցանկացել է գնել Tumblr ծառայությունը երիտասարդ լսարան նվաճելու համար:
2007-ին հիմնադրված Tumblr-ի օգտատերերի մոտ կեսը 25 տարեկանից փոքր է: Հունվարին Forbes-ը Tumblr-ը գնահատել է 800 միլիոն դոլար:
2012-ի ամռանը Մայերի՝ ընկերության գալուց հետո Yahoo!-ն մի շարք խոշոր ձեռքբերումներ է ունեցել, մասնավորապես գնել է Summl լրատվական ընթերցիչը: Yahoo!-ն սկսել է բանակցել Dailymotion վիդեոհոսթինգի գնման վերաբերյալ ևս և հետաքրքրություն է դրսևորում Path բջջային սոցցանցի նկատմամբ:











































