Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում 1 բարելի դիմաց գերազանցել է 35 դոլարը՝ հայտնում է korrespondent.net-ը:
Փետրվարի 25-ի առևտրի տվյալներով՝ Brent-ի գինը տատանվել է 1 բարելի դիմաց 35,27-35,31 դոլարի սահմաններում:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նույնպես աճել է՝ 1 բարելի դիմաց գերազանցելով 33 դոլարը:








































