Իրանը և Հնդկաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հինգշաբթի հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբուլա Սայարին:
«Մենք կարճաժամկետ զորավարժություններ կանցկացնենք Հնդկաստանի բանակի հետ և մտադիր ենք կատարել լայնամասշտաբ տակտիկական զորաշարժեր, որոնք կներառեն փրկարարական գործողություններ»,- Սայարիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը:
Համատեղ զորավարժությունների անցկացման վայրի և ժամանակի մասին Սայարին չի հայտնել:










































