Մայիսի 19-ին հազարավոր վրացի իրավապաշտպաններ ու նախկին քաղբանտարկյալներ են հավաքվել Թբիլիսիի մարզապալատում՝ սեփական կազմակերպությունը ստեղծելու համար:
Դրա նպատակներից է Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը դատապարտելը, որի ժամանակ, ինչպես պնդում են ակտիվիստները, իշխանությունը բազմիցս խախտել է մարդու իրավունքները: Այս մասին հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Համագումարի պատվիրակների կարծիքով՝ երկրում վերականգնման գործընթացը շատ դանդաղ է առաջ ընթանում, դրա համար էլ նրանք դիմել են Վրաստանի խորհրդարանին՝ պահանջելով ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի այն հանցագործությունները, որոնք կատարվել են Սաակաշվիլիի օրոք:











































