Thursday, 02 07 2026
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

Գյումրիում հումանիտար ճգնաժամ է. Facebook

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հումանիտար ճգնաժամ է Գյումրիում.

1. Գյումրիում ապրում է 1988-ի բնակչության թվի միայն 40-45 տոկոսը:

2. Գյումրիում ամեն 2-րդը պաշտոնապես աղքատ է, այսինքն մոտ 13.000 երեխա սոված/կիսասոված է քնում:

3. Գյումրիում ամեն 6-րդը փտած, խարխուլ, ավերակ տնակում է ապրում, այդ տնակներում ապրում է մոտ 300 երկկողմանի կամ միակողմանի մանկապարտեզահասակ երեխա:

4. Գյումրիում ամեն 3-րդ աշխատունակը գործազուրկ է:

5. Գյումրիից օրական 1-4 ավտոբուս մարդ է արտագաղթում:

6. Գյումրիում երկրաշարժից և հետո վթարային դարձած 118 շենքերում մոտ հազար ընտանիք է ապրում, ամեն րոպե աղոթելով, որ շենքը չփլվի իրենց վրա:

7. Գյումրիում տարիներ շարունակ փոշու ամենաբարձր պարունակությունն է օդում, այս ցուցանիշը երբեմն հավասար է, երբեմն գերազանցում է Հայաստանի ցեմենտ արտադրող երկու քաղաքների համանման ցուցանիշներին:

8. Գյումրու փողոցների ընդհանուր երկարության մոտ 85 տոկոսը, մոտ 300 կմ, ավերակ է` բառացիորեն, ոչ մի չափով չի նորոգվել արդեն 25 տարի:

9. Գյումրիում որոշ տնակային թաղամասերում մարմնավաճառությունը սկսվում է 300 դրամից, 2 խաչապուրուց, սովորաբար 500-1000 դրամ` անգամը:

10. Գյումրիում որոշ «մայրիկներ» պլանային երեխաներ են ունենում թուրք տղամարդկանցից, հղիանում են այստեղ, ծննդաբերմանը մոտ տարվում են Թուրքիա, ծննդաբերում են, աշխատավարձ են ստանում, վերադառնում են, տարեկան` մեկ երեխա, մոտավորապես:

Գյումրին սպառում է իր երբեմնի փառքի և կարողության վերջին մնացորդները, կարող է ձգել ևս 10-20 տարի, հետո իսկապես մեծ կազարմա կամ բարաք է դառնալու, շշմելու ճարտարապետությամբ, հուշերով և մեծախոսությամբ:

Սա հումանիտար ճգնաժամ է, այս ճգնաժամը արդեն կարելի է համարել հումանիտար աղետ, առանց չափազանցության: Քաղաքը, չնայած որոշ շուքին, և առևրևույթ շնչառությանը, մահանում է: Պետական իշխանությունը այդ խնդիրը չի հասկանում այնպես, ինչպես չի հասկանում շատ այլ խնդիրներ երկրում: Քաղաքն այսպես նվաստ երբեք չի եղել իր պատմության ընթացքում, երևի, միայն թուրքական անեքսիայի ժամանակ:

ՀԳ. Եթե որևէ արտակարգ բան չլինի, սա իմ վերջին հրապարակումն է առաջիկա 10 օրերի համար: Հաստիքային հայրենասերներին խնդրում եմ ելույթ չունենալ աղբը տնից հանելու, թշնամու ջրաղացի և այլ բաների մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում