Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմ է հրավիրել իր որդուն՝ Էնցո Զիդանին:
Կիսապաշտպանը մարզվել է «արքայական ակումբ»-ի առաջին թիմի հետ՝ նախապատրաստվելով Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է փետրվարի 27-ին:
Հիշեցնենք՝ 20-ամյա Էնցո Զիդանը հանդես է գալիս «Ռեալ»-ի երկրորդ թիմի՝ «Կաստիլիա»-ի կազմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպումների և երկու գոլ է խփել:








































