Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Վահանը երկու անգամ փորձել է բռնաբարել մորը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վահան Խաչատուրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Վարդապետյանի նախագահությամբ 36-ամյա Վահան Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել երկու դրվագով բռնաբարության փորձ կատարելու համար:

Գործով տուժողը Վահան Խաչատուրյանի… մայրն է: Նա է դիմել իրավապահներին: Սկզբում ամաչել ու հայտարարություն է տվել, թե որդին սպառնացել է սպանել իրեն:

Հետո ներկայացրել է որդու կողմից կատարված ավելի քստմնելի արարքները՝ այն, որ վերջինս, բացի սպանության սպառնալիքից, երկու անգամ փորձել է բռնաբարել իրեն, բայց ինքը կարողացել է համոզելով ու խաբելով խույս տալ սեռական ոտնձգություն կատարող զավակից:

Տուժողի միջնորդությամբ ընդհանուր իրավասության դատարանը գործը քննել է դռնփակ կարգով:

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալի բողոքը քննվեց դռնբաց պայմաններում:

Ըստ դատավճռի՝ բռնաբարության փորձի առաջին դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, երկրորդը՝ նոյեմբերին:

Տուժողը հայտնել է, թե որդին հակում է ունեցել ոգելից խմիչքների նկատմամբ, դրանց ազդեցության տակ դարձել է ագրեսիվ, դյուրաբորբոք, անկառավարելի:

Սկսել է առանց դուռը թակելու մտնել իր ննջարանը: Որդուց զգուշանալով՝ մայրը ցանկացել է փական դնել իր ննջասենյակի դռանը, սակայն որդին թույլ չի տվել:

Մայիսյան մի օր, ժամը 23-ի սահմաններում մայրը գնացել է ննջարան քնելու: Վահանը մնացել է հյուրասենյակում: Կեսգիշերին նա, հարբած վիճակում, մերկ, խոհանոցային դանակն էլ ձեռքին մտել է մոր ննջարան, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել, որ սեռական հարաբերություն ունենան իրար հետ, հակառակ դեպքում՝ սպառնացել է սպանել մորը:

Որդու տարօրինակ պահվածքից վախենալով՝ մայրը վեր է կացել մահճակալից, բայց Վահանը բռնել է մորը, պատռել գիշերանոցը, փորձել է բռնաբարել:

Հանցագործությունն ավարտին չի հասցրել. մայրը համոզել է նրան, դուրս եկել սենյակից ու փախել բնակարանից: Գնացել է մոր տուն, այնտեղ մնացել մոտ երկու ամիս:

Որդին հաճախ զանգահարել է, ներողություն խնդրել, խոստացել այլևս չխմել, աղերսել է, որ մայրը տուն վերադառնա: Մայրը հավատացել ու վերադարձել է:

Նույն բանը կրկնվել է երկրորդ անգամ՝ արդեն նոյեմբերին: Նույն վիճակում Վահանը մտել է մոր ննջարան, պատռել գիշերանոցը, սպառնացել դանակով:

Մայրը նորից կարողացել է խաբել, դուրս պրծնել որդու ձեռքից ու փախչել բնակարանից:

Անմիջապես դեպքի օրը նա չի դիմել իրավապահներին: Մոտ երկու ամիս ապրել է քրոջ տանը:

Վահանը նորից հաճախակի զանգել է, խնդրել, որ մայրը տուն վերադառնա:

Ի վերջո, մայրը նորից հավատացել ու 2012 հունվարի 6-ին վերադարձել է:

Հունվարի 22-ին մայրը տեսել է, որ Վահանը նորից խմած է, վախեցել է, թե կարող է կրկնել ոտնձգությունը, և փախել է տնից: Մեկ օր մնացել է հարևանի տանը, մտածել, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:

Տուժողն ընդգծել է, որ իր ու ամբաստանյալի միջև երբեք սեռական հարաբերություններ չեն եղել:

Նախկինում գողության համար դատապարտված Վահանը նախաքննության ժամանակ տվել է մոր ցուցմունքներին համահունչ ցուցմունքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց: Դատավարության կողմերի հարցերին ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2010 թվականին ինքը կալանավայրում է եղել, մայրը հայտնել է, թե հայրը ինքնասպան է եղել կախվելու միջոցով:

Կալանավայրից դուրս գալուց հետո փորձել է մորից պարզել հոր ինքնասպանության պատճառը: Նա խուսափել է այդ մասին խոսելուց:

Ինքը կասկածել է, թե ծնողների միջև վիճաբանություն է եղել, ինչի պատճառով հայրն ինքնասպան է եղել: Մոր և հոր հարաբերությունները լավ չէին: Մորն առաջարկել է բնակարանը վաճառել, գումար տալ իրեն, որ հոր գերեզմանը կառուցի: Մայրը չի համաձայնել: Իրենց միջև լարվածություն է առաջացել:

Իր կարծիքով՝ մայրը դրա համար է դիմել ոստիկանություն: Ինքը երբևիցե մորը դանակով չի սպառնացել, նրա գիշերանոցը չի պատռել և մնացած բաները, որ մեղսագրվել են իրեն, չի արել:

Ոստիկանությունում ցուցմունքներ է տվել բռնության ազդեցության տակ: Քննիչն ասել է, թե մայրը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ինքը պնդի, որ նման բան չի եղել:

Տուժողը ցուցմունք է տվել, որ ամուսնու հետ եղել է վատ փոխհարաբերությունների մեջ, համատեղ չեն բնակվել: Ինքը տեղյակ չէ ամուսնու մահվան պատճառի մասին, բայց իր կարծիքով՝ որդու մեղքով է ամուսինն ինքնասպանություն գործել:

Բնակարանը, որտեղ մայր ու որդի բնակվել են, սեփականության իրավունքով պատկանում է մորը և Վահանի քրոջը: Վահանը բնակարանի իր մասը մի քանի տարի առաջ նվիրատվություն է արել մորը:

Դատարանը ամբաստանյալի մեղքը հաստատված է գնահատել:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ 36-ամյա ամբաստանյալն ունակ է սեռական հարաբերություններ ունենալու:

Դատանարկոլոգիական փորձաքննության համաձայն՝ Վահան Խաչատուրյանը տառապում է «խրոնիկական ալկոհոլիզմ, 2-րդ ստադիա» հիվանդությամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի:
Խաչատուրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը սեռական ոտնձգության փորձերի համար մեղավոր է ճանաչել Վահան Խաչատուրյանին և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Ալկոհոլամոլությունից բուժելու նպատակով նրա նկատմամբ նշանակվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Դատավճռից դժգոհ է մնացել ու վերաքննիչ բողոք բերել ամբաստանյալ Վահան Խաչատուրյանը: Նա հայտնել է, թե իր գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ընդհանուր իրավասության դատարանում չեն ուսումնասիրվել, և դատավճիռը կայացվելու ժամանակ դրանք, բնականաբար, հաշվի չեն առնվել: Մինչդեռ այդ հանգամանքները, ըստ ամբաստանյալի, կարող են վկայել իր անմեղության և այն մասին, որ իր դեմ տրված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, սուտ են:

Խաչատուրյանը խնդրել է, որ վերաքննիչ դատարանը հանգամանորեն վերանայի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, նոր ի հայտ եկած հանգամանքները հաշվի առնի, բեկանի դատավճիռը և իր նկատմամբ կայացնի արդարացման դատավճիռ:

Վերաքննիչ քրեական դատարանը Խաչատուրյանի բողոքը վարույթ է ընդունել, ձեռնամուխ եղել բողոքի քննությանը: Սակայն ամբաստանյալ Խաչատուրյանը վերաքննիչ դատարանում նոր ի հայտ եկած որևէ հանգամանք այդպես էլ չներկայացրեց:

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրեց, որ զրկված է եղել գործով որևէ նոր հանգամանք քննության առնելու հնարավորությունից, այդպիսի հանգամանք դատարանում պարզապես չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը մերժեց Վահան Խաչատուրյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Ալկոհոլամոլությունից տառապող, խմած ժամանակ մարդկային դեմքը կորցնող զավակը, երևի, փորձում էր ձերբազատվել ամոթալի մեղադրանքից, բայց այն արդեն դատական երկու ակտով հաստատված է ճանաչվել:

Մնում է, որ երիտասարդ տղամարդը ալկոհոլամոլությունից բուժվելու հնարավորությունից գոնե օգտվի, փորձի վերադարձնել մարդկային իր պատկերը ու հասնել հարազատների ներմանը:

Դժվար թե լինի մի մայր, որ հարազատ զավակին առանց որևէ հիմքի մեղադրի, դատական ատյաններում էլ պնդի մեղադրանքը՝ այս աստիճան քստմնելի արարքի համար: Այս մայրը խորապես անհարմար էր զգում դատարաններում, խուսափում կողմնակի մարդկանց ներկայությունից: Ամբողջ այս տանջալի դատավարությունը միայն տառապանք էր ամբողջ ընտանիքի համար: Ու որպես տառապագին հիշողություն, որպես անջնջելի սպի էլ կմնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում