Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Կոռուպցիա ճաշից հետո՞, թե՞ առաջ

Այսօր Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) հրապարակել է զեկույց, հորդորելով Հայաստանին քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ:

Կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարևոր խնդիրներից, չնայած նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:

Զեկույցի հեղինակներն իրականացրել են պաշտոնյաների շրջանում առկա կոռուպցիայի մոնիտորինգ՝ անդրադառնալով էթիկայի սկզբունքներին և վարքագծի կանոններին, շահերի բախմանը, որոշակի գործունեությունների արգելմանը կամ սահմանափակմանը, գույքի, եկամուտների, պատասխանատվության և շահերի հայտարարագրմանը, շահերի բախման վերաբերյալ կանոնների կիրառմանը և իրազեկությանը: GRECO-ի խումբը մասնավորապես խորհուրդ է տալիս բարեփոխել պատգամավորների, դատավորների և դատախազների կողմից նվերների ընդունման, գույքի հայտարարագրերի ներկայացնելու, դրանց վերահսկման և կիրարկման կարգերը։

Մինչև 2017 թվականի ապրիլը Հայաստանի իշխանությունները պետք է զեկույց ներկայացնեն այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են զեկույցում առկա 18 հանձնարարականները իրականացնելու ուղղությամբ:

Հայաստանի իշխանությունը չունի կոռուպցիայի դեմ հետևողական և սկզբունքային պայքարի քաղաքական կամք, դրա փոխարեն, ավելի շուտ այդ կամքը կեղծելու համար ստեղծվում են տարբեր կառույցներ, որոնք ներկայացվում են որպես քաղաքակիրթ աշխարհից փոխառված փորձ: Բայց դրանք ընդամենը հարևանից փոխառված համեմունքներ են, որոնք հարևանի մոտ էֆեկտ են տալիս, քանի որ նա ճաշի մյուս հիմնական պարագաները առաջինն է գցել կաթսայի մեջ, հետո համեմունքները: Քաղաքակիրթ աշխարհի մոտ դրա համար է կոռուպցիայի դեմ պայքարը ստացվել արդյունավետ, հետո նոր առաջացել է այդ մեխանիզմները կատարելագործելու, այսպես ասած բազմազան երաշխիքներով ապահովագրելու խնդիր:

Հայաստանը ճաշի պարագաները չի գցել, փոխարենը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է համեմունքների վրա: Արդյունքում ոչ միայն ճաշը ուտելու բան չէ, այլ ուտելու համար մատուցվողը ճաշ չէ ընդհանրապես: Որովհետև կոռուպցիայի դեմ պայքարն էլ պայքար չէ: Այն, ինչպես ընտրությունները, Հայաստանում ևս կեղծվում է: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամենակարևորը, առանցքայինն ու ելակետայինը իշխանության քաղաքական կամքն է: Դա պայմանավորված է էլիտաների գիտակցությամբ: Խաղի կանոնները սահմանում են նրանք, և նրանք սահմանում են այն խաղի կանոնները, որոնք թելադրվում են էլիտայի ներքին արժեհամակարգով, աշխարհայացքով:

Հայկական «էլիտան» ոտքից գլուխ հին ասիական արժեհամակարգի կրող է, որն իր վրա չի կրում քաղաքակրթական էվոլյուցիայի բավարար ազդեցություն՝ կոռուպցիան գլոբալ առումով խաղի վտանգավոր կանոն համարելու համար, այդ թվում և՝ սեփական անվտանգության տեսանկյունից: Այդ իրավիճակում, իհարկե, այլ ելք չի մնում, քան փորձել իրավիճակի ինչ-որ փոփոխության հասնել թեկուզ իմիտացիոն մեխանիզմների կամ տարրերի ներդրումով, ինչն ակնհայտորեն փորձում են անել, օրինակ, եվրոպացիները, որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանի հանրության գործընկերության հայտ ներկայացնող սուբյեկտ:

Անկասկած, նրանց մոտ չկա պատրանք, որ այդ նոր դետալները կբերեն որակական որևէ արագ և շրջադարձային փոփոխության: Բայց ներկայումս հարց է նույնիսկ էվոլյուցիոն, երկարաժամկետ փոփոխության հեռանկարը, որովհետև փորձը, համենայնդեպս, ցույց է տալիս, որ առայժմ այդ նոր տարրերը ավելի արդյունավետ են կոռումպացված իշխանության, քան կոռուպցիայից հոգնած ու խոցված հանրության ու պետության համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում