«Փյունիկ»-ի պաշտոնական կայքի հետ զրույցում «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է Հայաստանի Բարձարգույն խմբի առաջնության 2012/13թթ մրցաշրջանի վերջին` 42-րդ տուրում, կայացած «Արարատ» – «Փյունիկ» հանդիպումը (0:2):
«Տրամաբանական էր «Փյունիկ»-ի հաղթանակը, նրանք այսօր ավելի լավ խաղացին, քան` մենք: Ունեին ավելի շատ գոլային պահեր:
Երևի ինչ-որ տեղ իր ազդեցությունը թողեց «Բանանց»-ի խաղի հաշիվը: Թուլացում զգացին տղաները:
Բայց կարող եմ ասել, որ այսօր, չնայած պարտվեցինք, իմ մարզչական կարիերայում երջանիկ օրերից մեկն է: Մենք արեցինք ամենն ու կարողացանք մնալ Բարձրագույն խմբում, ինչի համար շնորհավորում եմ «Արարատ»-ին»,- նշել է մասնագետը:
Լուսանկարը` «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:








































