Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը վստահ է, որ Թուրինի «Յուվենտուս»-ը հոգեբանական առումով ոչ մի առավելություն չունի մյունխենյան ակումբի նկատմամբ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Չեմ կարծում, որ «Յուվենտուս»-ը հոգեբանական առումով առավելություն ունի: Կարծում եմ, որ մեզ համար ավելի լավ էր արտագնա խաղում երկու գոլ խփելը:
Կփորձենք պատասխան խաղում չգործել առաջին հանդիպման սխալները»,- հայտարարել է Նոյերը:









































