Sunday People-ը հայտնում է, որ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Չելսի» կտեղափոխվի առանց Քրիշտիանու Ռոնալդուի: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Մոուրինյոն իր հետ պետք է «Չելսի» տաներ նաև «արքայական ակումբ»-ի առաջատարին:
Sunday People-ը տեղեկացնում է, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի հրաժարվի պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններից: Պերեսը ցանկանում է, որ Քրիշտիանուն շարունակի իր ելույթներն իսպանական գրանդում:
Հավելենք, որ Ռոնալդուի ծառայություններով է հետաքրքրված նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի ներկայացուցիչներն արդեն Քրիշտիանուի տեղափոխության շուրջ բանակցություններ են սկսել:





































