Այսօր Թեհրանում 2 իրանցի մահապատժի են ենթարկվել՝ ԱՄՆ-ին և Իսրայելին ազգային անվտանգության գաղտնիքներ տրամադրելու համար: Նրանց առաջադրվել է լրտեսության մեղադրանք: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Դատախազության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Մոհամմադ Հեյդարին մահապատժի է դատապարտվել «Մոսադ»-ի (իսրայելական արտաքին հետախուզություն) հետ հանդիպումների ընթացքում ազգային անվտանգության գաղտնիքները բացահայտելու և դրա դիմաց գումարներ ստանալու համար:
Կորուշ Ահմադին կախաղան է բարձրացվել «ԿՀՎ-ին տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար»:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:







































