Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ 0։2 հաշվով հաղթանակը։ Հիշեցնենք, որ Մեսսին դարձել էր դուբլի հեղինակ։
«Առաջին անգամ չէ, որ խաղում էինք «Արսենալ»-ի դեմ։ Քաջ գիտակցում էինք՝ ինչի է ընդունակ այս թիմը։ Երկրորդ խաղակեսում ազատ տարածություններն ավելի շատ էին։ Կարողացանք 2 գոլ խփել, բայց դա հաջորդ փուլի ուղեգիր չի ապահովում»։
Թիմերի պատասխան խաղը կայանալու է մարտի 16-ին՝ Բարսելոնայում։










































