Սեփական անվտանգության ուժեղացման համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 35 կիլոմետրանոց պատ՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ նահանգում կառուցված պատի բարձրությունը հասնում է 3 մետրի, լայնությունը՝ 2 մետրի։
Սպասվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կկառուցի ևս մեկ՝ 40 կմ-անոց պատ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայում ահաբեկչությունից հետո Թուրքիան անվտանգության նկատառումներով փակել է Սիրիայի հետ սահմանի հսկիչ-անցակետերից մեկը։










































