ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների նախնական ընտրություններում հաղթել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Նույնպիսի եզրակացության են եկել ԱՄՆ այլ խոշորագույն հեռուստաընկերություններ, այդ թվում՝ Fox News-ը և MSNBC-ն: Կանխատեսումն արվել է վիճակագրական մոդելների հիման վրա, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել արդյունքները քիչ թվով քվեաթերթիկների մշակման հիման վրա:
Նախնական արդյունքները Նևադայից հաստատում են Թրամփի առաջատարությունը. ձայների 3%-ի հաշվարկից հետո Թրամփը հավաքել է ձայների 42%-ը, սենատոր Թեդ Կրուզը՝ 22,8%, սենատոր Մարկո Ռուբիոն՝ 21,8%:









































