Օմանի նավթի նախարար Մուհամեդ ար-Ռումհին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է չորեքշաբթի օրվանից նավթի արդյունահանումը 5-10 տոկոսով կրճատել, եթե մյուս արտադրողներն էլ համաձայնեն գնալ նման քայլի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ար-Ռումհին ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած IHS CERAWeek էներգետիկ հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է համակարգել նավթի արտադրությունը, և այդ գործընթացում ՕՊԵԿ-ը պետք է ստանձնի ղեկավար դեր:
Նախարարը ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրներին նաև կոչ է արել համագործակցել կազմակերպության հետ՝ շուկայում իրավիճակի հետ կապված լուծումներ գտնելու համար: ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող՝ նավթի խոշորագուն արտադրողներից են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Կանադան, Բրազիլիան, Մեքսիկան, Նորվեգիան, Ղազախստանը, Կոլումբիան, Հնդկաստանը և Օմանը:









































