Մի շարք ուժեղ տորնադոներ են անցել ամերիկյան Տեխաս նահանգի վրայով: Դրանք ամբողջությամբ ավերել են 12 տներ: Տարերքի հետևանքով 6 մարդ է զոհվել, 14-ն անհայտ կորել են, Գրանբերի քաղաքում և այլ բնակավայրերում գրեթե 100 մարդ է տուժել:
Ամենաշատը տուժել է Ռանչո-Բրազոսը, Հուդի հյուսիսային շրջանները, Թարրանթը, Դալլասը և Փարքերը:
Արձանագրվել են 10 առանձին տորնադոներ: Դրանցից մի քանիսի լայնությունը 1 կմ-ից անցել է, իսկ տորնադոների հետ տեղացած կարկուտի մեծությունը կարելի է համեմատել թուրինջի հետ:











































