Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեքշաբթի հեռախոսով քննարկել են Սիրիայի իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն: Նրանք հույս են հայտնել, որ կրակի դադարեցման համաձայնությունն ուժի մեջ կմտնի որքան հնարավոր է շուտ: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում:
«Նրանք հույս ունեն, որ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունը կարող է ուժի մեջ մտնել որքան հնարավոր է շուտ, և հայտարարել են, որ մեծ ուշադրությամբ կհետևեն Սիրիայի աջակցման միջազգային խմբի կողմից փետրվարի 11-ին իր վրա վերցրած պարտականությունների կատարմանը, որոնց թվում է Ռուսաստանի և Սիրիայի իշխանության կողմից չափավոր ընդդիմության խմբավորումներին և խաղաղ բնակչությանը հասցվող հարվածների դադարեցումը»,- ասված է հաղորդագրությունում:








































