Instagram-ի իր էջում Քլոե Քարդաշյանը զվարճալի լուսանկար է հրապարակել, որտեղ նա նկարված է քույրերի` Քիմի, Քորթնիի և Քայլիի հետ: Աղջիկները մասնակցել են Քիմի լավագույն ընկեր, 41-ամյա դերասան և CommandPR ընկերության հիմնադիր Ջոնաթան Չեբանի ծննդյան արարողությանը:
Իր հերթին, Քորթնին լուսանկար է հրապարակել քույրերի, մոր` Քրիս Ջենների և հոբելյարի հետ:
Հիշեցնենք, որ Քարդաշյան կլանը ողջ կազմով ներկա է գտնվել Նյու Յորքում Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությանը: Նրանք փայլել են շքեղ հագուստներով:











































