Սաուդյան Արաբիան իր հպատակներին խորհուրդ է տվել չմեկնել Լիբանան, իսկ այնտեղ գտնվողները լքեն այն ամենակարճ ժամկետների ընթացքում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի ԱԳՆ-ն:
Դրանում նշվում է, որ «Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիմում են թագավորության հպատակներին Լիբանանը լքելու խորհրդով, ինչպես նաև չմեկնել այդ երկիր` ելնելով անվտանգության նկատառումներից»:









































