ԱԷՄԳ-ի հաշվարկներով՝ ատոմային էներգետիկան մինչև 2030 թ. կավելանա 20 %-ով: Այդ մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, ով այցելել է Տվերի շրջանի ԱԷԿ:
Նրա խոսքերով՝ 20 %-ով ավելացումը հոռետեսական սցենար է: Լավատեսական սցենարի համաձայն՝ միջուկային էներգետիկ օբյեկտների թիվը կավելանա 2 անգամ:
Ամանոն նաև համոզված է, որ միջուկային էներգետիկան չպետք է լինի միայն այնպիսի զարգացած երկրների խնդիր, ինչպիսին Ռուսաստանն է: Նա մանրամասնել է, որ շատ զարգացող երկրներ ցանկանում են ունենալ ատոմային էլեկտրակայաններ և նրանց համար պետք է հասանելի լինի խաղաղ միջուկային էներգետիկան:
ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ արդեն հիմա ԱԷԿ-եր ցանկանում են կառուցել Միացյալ Արաբական Էմիրությունները, Վիետնամը և մի շարք այլ երկրներ: Իսկ իրենց ունեցած ատոմակայանները ցանկանում են ավելի կատարելագործել Հորդանանը, Թայլանդը, Բանգլադեշը, Լեհաստանը և Չեխիան: Մի շարք երկրներ նոր են սկսում ատոմային էներգետիկայի զարգացումը, իսկ ոմանք ձգտում են ընդլայնել իրենց հնարավորությունները:








































