Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիդ Բաքրաձեին և մշակույթի նախկին նախագահ Նիկոլոզ Ռուռուային կզրկեն պետական պահպանությունից: Համապատասխան որոշման ծրագիրը կառավարությանը ներկայացրել է Պետական պահպանության հատուկ ծառայության պետ Անզոր Չուբինիձեն:
Այս կապակցությամբ ուժը կորցնում է պետական պահպանության ենթակա անձանց և օբյեկտների ցուցակի մասին Վրաստանի նախագահի 2009 թ. հրամանը:
Պետական պահպանության ենթակա անձանց և օբյեկտների համապատասխան ցուցակը կհրապարակի Վրաստանի կառավարությունը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է Պետական պահպանության հատուկ ծառայության պետի տեղակալ Դավիդ Բեստավաշվիլին, այս կարգադրության հրապարակումից հետո պետպահպանության ենթակա չեն Վանո Մերաբիշվիլին, Դավիդ Բաքրաձեն և Նիկոլոզ Ռուռուան, ովքեր մինչ այժմ օգտվում էին այս ծառայությունից:









































