Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ «Ռոլան Գարոս»-ում հաղթանակն իր համար ամենակարևորն է այս մրցաշրջանում:
«Հուսով եմ, որ հաջող ելույթ կունենամ «Ռոլան Գարոս»-ում: Ֆրանսիայի բաց առաջնությունն ամենակարևոր մրցաշարն է ինձ համար այս տարի, այնպես որ, ես ցանկանում եմ հնարավորինս հաջող հանդես գալ այդ մրցաշարում:
Անհամբեր սպասում եմ մրցաշարի մեկնարկին, քանի որ հավատում եմ, որ կարող եմ հաջող խաղալ գրունտի վրա: Պետք է հերթականությամբ հաղթել բոլոր խաղերում ու շարժվել առաջ»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:








































