Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել ազգային թիմում իր ապագայի շուրջ:
«Ֆուտբոլի հետ կապված որոշակի ծրագրեր ունեմ, սակայն աշխարհի առաջնությունն անցկացվելու է երեք տարի անց: Այդ ժամանակ 33 տարեկան կլինեմ և դժվար է ասել, կավարտե՞մ արդյոք միջազգային կարիերաս:
Ամեն ինչ կապված կլինի ֆիզիկական և հոգեբանական վիճակիս հետ: Այժմ լի եմ ուժերով և մոտիվացված, բայց հնարավոր չէ իմանալ, թե ինչ կլինի հետո:
Կարծում եմ՝ միջազգային ասպարեզում հաջողությունների հասնելու համար մի քանի գործոն է հարկավոր: Օրինակ, լավ մարզիչ, թիմ, որի կազմում ֆուտբոլիստները հիանալի համագործակցում են, ինչպես նաև հաջողություն»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:









































