Սիրիացի ընդդիմադիրներն անկատար են համարում հրադադարի ծրագիրը, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից։ Բանն այն է, որ ընդդիմության կարծիքով՝ Ասադի կառավարությանն ու դաշնակիների ուժերին դա թույլ է տալիս հարձակվել ընդդիմության վրա այն տարածքներում, որտեղ նրանք պայքարում են «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինների դեմ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ազատ բանակի «Յարմուկի բանակ» խմբավորման ղեկավար Բաշար Ալ-Զոուբին։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ալ-Զոուբիին, նա կարծում է, որ Սիրիայի կառավարական զորքերն ու Ռուսաստանը կհարձակվեն ընդդիմության տարածքների վրա «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» դեմ պայքարի պատրվակով։
Ալ-Զոուբիի խոսքով՝ անհնար է «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» դիրքերը տարորոշելը, հատկապես՝ Սիրիայի հյուսիսում։










































