Թուրքական «Տրաբզոնսպոր»-ի պաշտպան Սալիհ Դուրսունը բացատրել է, թե ինչու է Թուրքիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Գալաթասարայ»-ի հետ խաղում «խաղադաշտից հեռացրել» հանդիպման գլխավոր մրցավարին:
Նշենք, որ տվյալ հանդիպման 86-րդ րոպեին գլխավոր մրցավարն ուղիղ կարմիր քարտ է ցույց տվել «Տրաբզոնսպոր»-ի պաշտպան Լուիս Կավանդային, որից հետո Դուրսունը կարմիր քարտը վերցրել է մրցավարի ձեռքից ու ցույց տվել նրան: Վերջինս խաղադաշտից անմիջապես հեռացրել է նաև Դուրսունին:
«Մեր դեմ 12 մարդ էր խաղում: Ես որոշեցի խաղադաշտից հեռացնել մրցավարին, որպեսզի պայքարենք 11 հոգու դեմ»,- «Turkish-Football»-ը փոխանցում է ֆուտբոլիստի խոսքը:






































