«Իշխանությունները երկու ճանապարհ ունեին՝ մեկը ժողովրդական տրիբուն ներկայացնելով, անուններ չեմ ուզում տալ, և իհարկե, խոր գիտելիքներ ունեցող պաշտոնյայի ներկայացնելով։ Պետական պաշտոնյան միշտ ասոցացվում է իշխանության հետ, բայց իշխանությունը շահագրգռված պետք է լինի ստեղծել պայմաններ , որպեսզի ժողովրդի մեջ Դուք ձեռք բերեք այն անկախությունը, որը հարիր կլինի օմբուդսմենին»,- ԱԺ-ում ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածության շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբացության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ձեզ վերևներից ռեկամենդացիա են տալու, փորձելու են ուղղորդել, – Արման Թաթոյանին դիմելով՝ ասաց Միքայել Մելքումյանը,- «վերևից ռեկամենդացիան» ավանդույթ է։ Դուք գերբնական ուժեղ չեք, որ կարողանաք դիմակայել և ասել՝ ո՛չ, ես մաքսիմալ սկզբունքայնություն եմ դրսևորելու»,- հավաստիացրեց և իր մտահոգություններն այսպես պարզաբանեց ԲՀԿ պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































