Նոր Օռլեանի ոստիկանությունը Մայրերի օրվան նվիրված շքերթի ժամանակ հրաձգության կազմակերպիչներին օգնելու կասկածանքով ձերբակալել է ևս 4 մարդու: Այսպիսով՝ այս գործով ձերբակալվածների թիվը հասել է 6-ի՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահները ձերբակալել էին 19-ամյա աֆրոամերիկացի Աքեյն Սքոթին և նրա 24-ամյա եղբորը՝ Շոնին:








































