Մարտի սկզբին Միխեիլ Սաակաշվիլին կարող է պաշտոնանկ արվել Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից:
Նման հնարավորության մասին ենթադրել է նահանգապետի տեղակալի պարտականությունները կատարող Ալեքսանդր Բորովիկը:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք երկրում թափ առնող քաղաքական ճգնաժամով, մենք հայտնում ենք մեր քննադատությունը և անհարմար հարցեր տալիս, այդ թվում՝ վարչապետին ու նախագահին, որոնց անմիջական ենթակայության ներքո ենք գտնվում: Իհարկե, կարելի է ենթադրել, որ դա նրանց մոտ կառաջացնի կոշտ արձագանք: Հնարավո՞ր է արդյոք պաշտոնանկություն… Օլիգարխական հեղաշրջումից հետո կարելի է սպասել ամեն ինչ»,- ասել է նա:











































