Այսօր լուրեր են տարածվել, որ Energous ոչ մեծ ստարտափ ընկերությունը պայմանավորվել է Apple-ի հետ ապագա iPhone-ներում օգտագործելու իր WattUp տեխնոլոգիան, հայտնում է internetua.com-ը: Հաղորդվում է, որ Apple-ը բացառիկ իրավունք կստանա սմարթֆոնը հեռվից լիցքավորելու` լիցքավորող սարքից 4,5 մետր հեռավորության վրա:
Energous-ի հատուկ չիպը շատ փոքր է և չի ազդի հեռախոսի ընդհանուր չափի և տեսքի վրա: Այն աշխատում է հատուկ հաղորդիչ սարքով, որը դնում են սենյակում՝ ցանկացած տեղ:
Energous-ը մտադիր է թողարկել իր տեխնոլոգիան 2016 կամ 2017 թվականին: Դա նշանակում է, որ iPhone 7-ը կամ iPhone 7S-ը կստանա անլար լիցքավորման աջակցություն:
Արժե նշել, որ Energous-ը և Apple-ը դեռ պաշտոնապես չեն հայտարարել համագործակցության մասին:











































