Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը, ով «կապտանռնագույններ»-ի ճամբար է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»-ից, հայտարարել է, որ չի դիտարկել այլ ակումբներից ստացած առաջարկները, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես միշտ էլ երազել եմ հանդես գալ «Բարսելոնա»-ում: Հուսով էի, որ մոտ ապագայում կարող եմ հայտնվել «կապտանռնագույններ»-ի կազմում: Մերժել եմ «Չելսի»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկները:
Աստծո շնորհիվ իմ երազանքները կատարվեցին: Հիմա ես վայելում եմ իմ խաղն աշխարհի լավագույն ակումբներից մեկի կազմում»,- հայտարարել է թուրք կիսապաշտպանը:







































