Ֆրանսիան դեմ է Իրանի՝ Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մասնակցելուն: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
«Ինչ վերաբերում է մեզ, ամեն դեպքում, միայն ոչ Իրանը», ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Լալյոն:
Ուրբաթ օրը, սակայն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ հանդիպմանը պետք է ներկա լինեն Սիրիայի բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը և Սաուդյան Արաբիան:











































