Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կարծում է, որ լոնդոնյան ակումբին պակասում են փոխարինող ֆուտբոլիստները, տեղեկացնում է Goal.com-ը:
«Եթե համեմատվենք «Բարսելոնա»-ի և «Բավարիա»-ի հետ, ապա կտեսնենք, որ մեզ փոխարինող ֆուտբոլիստներ են պակասում: Անկեղծ ասած, դա վերաբերում է նաև ՊՍԺ-ին:
Փարիզյան ակումբը հզոր ֆուտբոլիստներ ունի: Մենք երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, սակայն նրանք բավարար փորձի պակաս ունեն»,- հայտարարել է Հիդինկը:






































