Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեն նախատեսված է անցկացնել հունիսի 23-ին՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Ես կառաջարկեմ խորհրդարանին, որ Եվրոպայի կազմում գտնվելու մեր ապագան բրիտանացիները որոշեն հանրաքվեում, որը կկայանա 2016թ. հունիսի 23-ին»,- հայտարարել է Քեմերոնը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանրաքվեի անցկացման ամսաթիվը կհրապարակվի նախարարների կաբինետի նիստից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ օրը ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության նոր պայմանների շուրջ: Քեմերոնը հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի հատուկ կարգավիճակի վերաբերյալ:











































