ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը բոուլինգ խաղալիս պատահմամբ կրակել է իր ոտքին, հաղորդում է WPBF-TV-ին: Պատահարը տեղի է ունեցել մայիսի 14-ին Jupiter Lanes. Բոուլինգ-ակումբում: Պատահարին ականատես է դարձել մի քանի մարդ:
Ականատեսների խոսքերով՝ երբ իրենք կրակոց են լսել, թվացել է, որ դա հրավառության ձայն է: Սակայն պարզվել է, որ խաղացողներից մեկի գրպանում եղել է ատրճանակ, որը կրակել է, երբ տղամարդը ցանկացել է գնդակը նետել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ: Տուժած տղամարդուն, որի անունը չի հաղորդվում, տեղափոխել են հիվանդանոց: Նրա ստացած վերքը վտանգավոր չէ: Պատահարի հետևանքով այլ տուժածներ չկան:










































