«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի կարծիքով՝ «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող էր հզորացնել կատալոնական ակումբը: Նեյմարը նաև նշել է, որ հետևում է «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Ես հետևում եմ Քրիշտիանուին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և հաստատ կհզորացներ «Բարսելոնա»-ն:
Ես նաև Գվարդիոլայի և Մոուրինյոյի մարզչական տաղանդի երկրպագուն եմ: Վաղուց եմ հետևում նրանց աշխատանքին: Բայց այժմ մարզիչս Լուիս Էնրիկեն է և ես պայքարում եմ «Բարսելոնա»-ի հաղթանակների համար»,-AS-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:







































