Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի գործակալ և եղբայր Նիկոլա Իգուաինը մեկնաբանել է վերջերս շրջանառվող լուրերը:
«Կար ժամանակ, երբ Գոնսալոյի խաղը բավարարում էր «Ռեալ»-ին, սակայն հետագայում ամեն բան փոխվեց: Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կբանակցենք «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Գոնսալոն իրեն լավ է զգում «Ռեալ»-ում: Նա այդ ակումբում հանդես է եկել մոտ 7 տարի և միշտ շնորհակալ կլինի «արքայական ակումբ»-ին:
Ինչ վերաբերում է «Յուվենթուս»-ի, «Արսենալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի հետաքրքրությանը, ապա «Յուվե»-ն նման է «Ռեալ»-ին: Մեծ պատիվ է, եթե հայտնվում ես նման ակումբի ուշադրության կենտրոնում: Ամեն դեպքում, ես չեմ բանակցել նշված ակումբների ղեկավարների հետ»,- նշել է գործակալը:







































