Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես «Եվրատեսիլ» մրցույթի հովանավոր է դարձել ТеliaSonera հեռահաղորդակցային ընկերությունը:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Շվեդիայում մրցույթը սկսելուց առաջ սկանդալ է ծագել այն կապակցությամբ, որ փառատոնի հիմնական հովանավորը TeliaSonera-ն է:
TeliaSonera ընկերությանը կասկածում են Ուզբեկստանի իշխանություններին հարյուրավոր միլիոն դոլարներ փոխանցելու մեջ՝ երկրի շուկա դուրս գալու համար, և հատուկ ծառայություններին հեռախոսային խոսակցություններ տրամադրելու մեջ:
Բացի այդ՝ կասկածներ կան, որ ընկերությունը Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իշխանություններին տրամադրում է ընդդիմադիր ակտիվիստների և առաջնորդների հեռախոսային և համացանցային խոսակցությունները:








































