Համացանցում տարածում է ստացել մի տեսահոլովակ, որի հեղինակը ցուցադրում է հեռախոս լիցքավորելու յուրօրինակ մեթոդ, եթե ձեռքի տակ չկա վարդակ, հայտնում է gogetnews.info-ն:
Դատելով տեսահոլովակից, սմարթֆոնի մարտկոցը լիցքավորելու համար հարկավոր է ընդամենը լիցքավորող սարք և կիտրոն:
Միրգը հավասար կիսում են և նրան «միացնում» լիցքավորող սարքը, որից հետո սմարթֆոնի մարկոցը իբր սկսվում է լիցքավորվել:
Որոշ մարդիկ փորձել են դա, սակայն ցանկալի արդյունքի չեն հասել: Արժե նշել, որ տեսականորեն դա հնարավոր է, սակայն հարկավոր կլինի շատ կիտրոններ, որոնք պետք է միացվեն մի շղթայով:







































