Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Սիրիայի պատճառով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պատերազմի վտանգի մասին, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ պետք է արվի ամեն հնարավոր բան` հակամարտության բորբոքում թույլ չտալու համար:
«Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգ կա: Կոնկրետ բորբոքում կա»,- հայտարարել է Օլանդը:
Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ «բանակցությունները պետք է վերսկսվեն, ռմբակոծությունները պետք է դադարեցվեն, հումանիտար օգնությունը պետք է գա»:









































