Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Անկարան չի կարող հույսեր կապել ՆԱՏՕ-ի կողմից լիակատար աջակցության մասին, եթե Թուքրիան զինված կոնֆլիկտ հրահրի Ռուսաստանի դեմ։
Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը.
«ՆԱՏՕ-ն չպետք է թույլ տա իրեն ներքաշել Ռուսաստանի հետ զինված էսկալացիայում՝ կապված Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ներկայումս գոյություն ունեցող լարվածության հետ»։
Նա ընդգծել է, որ հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը գործում է միայն այդ դեպքում, եթե ՆԱՏՕ-ի մասնակիցներից մեկը ենթարկվում է ակնհայտ ագրեսիայի։









































