Ապրիլի 17-ին Շվեյցարիայում կբացվի Չառլի Չապլինի թանգարանը: Այս մասին հաղորդում է The Local-ը:
«Չապլինի աշխարհ»-ի բացումը Կորսյե-Սյու-Վևե գյուղում նվիրված է բրիտանացի կինեմատոգրաֆի լեգենդի ծննդյան 127-րդ տարելիցին:
Վերջին 25 տարին Չապլինն անց է կացրել Շվեյցարիայում այն բանից հետո, երբ նրան արգելվել է գտնվել ԱՄՆ-ի տարածքում` կոմունիզմին հակվածության կասկածանքի պատճառով:







































