Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը

Հայաստանի և Հնդկաստանի գյուղնախարարությունները համաձայնագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 19-ին հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերություն ների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը: Նախարարը նաև շեշտել է կենդանիների համարակալման և հաշվարման համակարգերի ներդրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել համապատասխան աշխատանքային խմբերի միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև գիտական կառույցների միջև մասնավոր ապես սերմնաբուծության ոլորտում համագործակցության զարգացման հարցին։ Քննարկվել է նշված ուղղություններով տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունը:

Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարն իր հերթին կարևորել է այցը երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար և հույս հայտնել, որ այն կնպաստի արդյունավետ համագործակցության հաստատմանը:

Հանդիպման շրջանակում նախարարները ստորագրել են համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ագրարային ոլորտում համագործակցության մասին: Համաձայնագրի շրջանակում երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները համագործակցություն կծավալեն բուսաբուծության, գոմշաբուծության և թռչնաբուծության, չորային գոտիներում գյուղատնտեսության կազմակերպման, ոռոգման և ջրի կառավարման համակարգերի ու առաջադեմ տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակման, կաթի արտադրության և վերամշակման, պտղատու ծառերի փոխանակման և այլ առաջնային ուղղություններով:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել է իր պաշտոնակցին այցելել Հայաստան։ Փետրվարի 19-ին նախատեսվում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանդիպումները գյուղտեխնիկայի խոշոր արտադրողների, գինի ներմուծողների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ՀՀ դեսպանատանը կկազմակերպվի գինու համտես։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում