Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 90.756 ներգաղթյալներ ու փախստականներ, 411 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ հունվարի 1-ից փետրվարի 19-ը Հունաստան են ժամանել 83.591 ներգաղթյալ ու փախստական, իսկ Իտալիա՝ 7165-ը։
Հունաստան հասնելու փորձի ժամանակ ծովում զոհվել է 321 մարդ, իսկ Իտալիայի ճանապարհին՝ 90 մարդ։









































