Վրաստանն այսօր, ինչպես երբևէ, պետք է համերաշխություն հայտնի Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացական հեռուստաընկերությունների հետ հանդիպմանը:
Նման կերպ է նա մեկնաբանել Ռուսաստանի որոշումը, համաձայն որի՝ դադարեցվել է ադրբեջանական նավթի տարանցիկ փոխադրումը ՌԴ տարածքով:
«Ռուսաստանը փակել է ադրբեջանական նավթի տարանցիկ փոխադրման ճանապարհը՝ փորձելով ճնշում գործադրել նրա վրա: Եթե Ադրբեջանը փլուզվի, դա բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա»,- ընդգծել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքով՝ «միայն Ադրբեջանի զարգացումը կապահովի ամբողջ տարածաշրջանի զարգացումը»:









































