Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հիացած է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կատարած աշխատանքով։ Իսպանացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթի»-ն։
«Գվարդիոլան մեծ փորձ ու ֆուտբոլային հիանալի փիլիսոփայություն ունի։ Նա մարզիչ է, ով ազդեցություն ունի ֆուտբոլիստների վրա և վայելում է նրանց հարգանքը։ Կարելի է միայն հիանալի նրանով։
Գվարդիոլան ֆուտբոլի խորհրդանիշ է։ Լսել եմ, որ նա բարելավում է բոլոր ֆուտբոլիստների որակները, որոնք աշխատում են նրա գլխավորությամբ։
Հիմա ես «Յուվենտուս»-ի խաղացող եմ, բայց չեմ բացառում, որ ապագայում կխաղամ նրա գլխավորությամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը։










































