«Հարգելի սակավաթիվ գործընկերներ, հիմա եմ հասկանում՝ ինչու է այս նախագիծը ներկայացնում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. նա է ընտրվել, քանի որ նման պրոֆեսիոնալ ձևով հիմնավորել անհիմնավորելին, կարող էր միայն Արփինե Հովհաննիսյանը»: Այս մասին Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է այս նախագծին. «Այս պատմությունն ինձ հիշեցնում է «Լեյտենանտ Շմիդտի զավակները» ստեղծագործությունը, որում ասվում է. «Սա ինձ, սա քեզ, միայն արդարաբար, Շուռա»:
ԲՀԿ-ն դեմ է կտրականապես դեմ է այս քաղաքական առևտրին իր մասնակցությունը բերել: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությանը, հույս ունենք, որ նրանք իրապես կարողանան լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Սակայն քաղաքականապես այդպես ենք ուզում, այդպես է պետք. նման ձևակերպումները մեզ համար անընդունելի են»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































