Samsung ընկերությունը 2016 թվականի մարտին կթողարկի Gear S2 3G խելացի ժամացույցների նորացված տարբերակը՝ էլեկտրոնային SIM-քարտով՝ ֆիզիկականի փոխարեն, որը նախկինում պահանջվում էր սարքի համար։ Այս մասին հայտնում է Engadget-ը:
Այսպիսով Gear S2 3G-ը կդառնա առաջին կրելի սարքն այդ տեխնոլոգիայի օժանդակությամբ: Կառուցվածքի փոփոխությունը թույլ կտա մեծացնել կուտակիչի ծավալը:
Ինչպես սպասվում է, Samsung-ը ձեռքի էլեկտրոնային նոր տարբերակը կցուցադրի Շարժական կապի համաշխարհային կոնգրեսում, որը 2016 թվականի փետրվարի 22-ին կբացվի Բարսելոնում:









































