«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին մեկնաբանել է շրջանառվող լուրերը, համաձայն որի «ռոսսոներիներ»-ի գլխավոր մաչզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել թիմը և գլխավորել «Ռոմա»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Ալեգրի՞ն: Իհարկե, նա կգլխավորի «Ռոմա»-ն: Սպասեք հայտարարությունների Իտալիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Սիենա»-ի դեմ խաղից հետո»,- ասել է Բերլուսկոնին:
Իտալացի լրագրողները նշում են, որ Բերլուսկոնին արտաբերել է այս խոսքերը կեսկատակ: Սակայն նախագահը ճշտումներ չի մտցրել և չի ասել, թե կատակում է:









































